Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում երիտասարդ աղջկա դի կա:
Ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին: Դատաբժիշկը տեղում զննելով հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա է հասել խեղդելու հետևանքով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ սպանվածը վարձակալական հիմունքներով է բնակվել այստեղ և այդքան էլ շփում չեն ունեցել նրա հետ: Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նաև ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար նախատեսված իրեր, կեղծամներ, ինչպես նաև սեռական գործողությունների ժամանակ օգտագործվող մտրակ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջաններ դատախազ Արմեն Աֆանդյանը: