Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիի մոտ վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է

Օգոստոսի 31-ի գիշերը Թբիլիսիի մոտակայքում վթարի ենթարկված՝ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի ուղևորներից երկուսը շարունակում են մնալ Թբիլիսիի Նյու Հոսփիթալ հիվանդանոցում:

Հիվանդանոցից «Ալիք մեդիային» փոխանցում են, որ հիվանդներից երկուսի վիճակն էլ բժիշկները գնահատում են կայուն ծանր: Հիվանդանոցում դեռևս գտնվում են երկու տուժած, որոնց հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել։ Նույն հիվանդանոց տեղափոխված 8 ուղևորներից 5-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել:

Ավելի վաղ վրաստանյան գործընկերների հետ խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել վթարից տուժած 4 քաղաքացու Հայաստան տեղափոխել: Հայաստանից ռեանիմոբիլներով 3 բժշկական խումբ է ուղարկվել Թբիլիսի: Այս մասին ֆեյսբուքում գրառում էր արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ժամը 02։00-03։00-ի սահմաններում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը Թբիլիսիի չհասած՝ վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով երկու մարդ էր զոհվել՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Թբիլիսիի հիվանդանոցներ։

Please enter a valid URL