Նախկին փոխմարզպետի կողմից իմ հասցեին հնչեցված մեղադրանքները սուտ են: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:
«Նախկին փոխմարզպետի դեմ այժմ քրեական գործ կա հարուցված կեղծ դիպլոմի հետ կապված, եւ դատարանը որոշում կկայացնի, ինքն իր պատիժը կստանա: Նրա կողմից իմ դեմ հնչեցված մեղադրանքները սուտ են: Նա նորմալ չի աշխատել, մի քանի անգամ աշխատանքի չի հաճախել, ես գոհ չեմ նրա աշխատանքից»,- նշեց նա:
Մարզպետը ասաց, որ զրպարտություն է նաեւ փոխմարզպետ Նանե Բագրատունու՝ 6 ամիս աշխատանքի չգալու ու աշխատավարձ ստանալու մասին տեղեկությունը: Վերջինս, ըստ Տրդատ Սարգսյանի, ֆիզարձակուրդում է գտնվում, միայն վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքի չի հաճախել:
Մարզպետը հավելեց, որ ինքը փոխմարզպետի, նաեւ գյուղատնտես Տիգրան Եղոյանի մեղադրանքների հարցով դիմել է ոստիկանություն եւ գլխավոր դատախազին:
Նշենք, որ նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն այսօր ֆեյսբուքյան լայվով մեղադրանքներ էր հնչեցրել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի նկատմամբ, նրան մեղադրել անգործության եւ ուտել-խմելու մեջ, նաեւ հայտնել էր, որ փոխմարզպետ Նանե Բագրատունին 6 ամիս աշխատանքի չի եկել, սակայն աշխատավարձ եւ պարգեւավճար է ստացել:
Վայոց ձորում ներկա պահին իշխում են ծովահենները՝ ի դեմս մարզպետի, ԱԱԾ պետի, համայնքի ղեկավարների․ նախկին փոխմարզպետ