Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն այսօր՝ օգոստոսի 30–ին բավարարել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և որոշում կայացրել երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում: