Search
Close this search box.

Հայկական բռնցքամարտի միջազգային վարկանիշի անկումն ուղղակիորեն պայմանավորված է Արթուր Գևորգյանի եսասեր գործունեության հետ

Գուրգեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արթուր Գևորգյան մի քանի տարի լինելով ՀԲՖ նախագահ՝ հասցրել է երկրաչափական պրոգրեսյայի նման իջեցնել բռնցքամարտիկների վարկանիշը՝ մատնելով նրանց անտարբերության: Եվ հենց այստեղ առաջանում է հարց՝ իսկ ինչո՞վ է զբաղվել կամ զբաղվում բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, ում վստահվել են մեր մարզիկներն ու նրանց ապագան…դե իհարկե իր շահերը առաջ տանելով, իր խնդրների լուծմամբ, խնամի-ծանոթ- բարեկամներին աշխատանքով ապահովելով, ֆեդերացիային հատկացված ֆինանսները գրպանելով և նման շատ ու շատ տեսանելի անօրինականություններով:

Իսկ այս ամենը չէր կարող չհետաքրքրել և հուզել այն մարդկանց, ովքեր փորձում են ամեն կերպ կանգնել մարզիկների կողքին ու բարձր ցուցանիշներով առաջ տանել հայկական բռնցքամարտը միջազգային մրցաշարերում:

Արթուր Գևորգյանը չի կարողանում հանդուրժել նման սրտացավ մարդկանց և ամեն անգամ գործի է դնում իր հիվանդ երևակայությունը և նրանց մեղադրում այս կամ այն բանի մեջ: Մասնավորապես՝ նա թշնամանքով է վերաբերվում ՀԱՕԿ-ի ցանկացած դրական նախաձեռնությանը, տարբեր առիթներով քննադատություններ է հնչեցնում մարզիչների աշխատանքի վերաբերյալ ՝ մոռանալով, թե ինչպես է իրեն հռչակել «պարապ գործերի ՄԻՆԻՍՏՐ»:

Իսկ այժմ էլ խնդիրներ է ստեղծել ԿԳՄՍ նախարարության հետ՝ մեղադրելով նրանց ՀԱՕԿ-ին աջակցելու մեջ: Նման հայտարարության հեղինակը կարող է լինել միայն մտավոր թերզագացած, ով վիրավորում է ՀՀ-ում առկա լուրջ կառույցներին և անգամ չի մտածում հետևանքների մասին: Եվ հենց սրա մասին էին ժամանակին բարձրաձայնում, երբ ասում էին, որ Գևորգյանը խաղում է հայկական սպորտի միջազգային հեղինակության հետ:

Գևորգյանի նման մարդը երբեք էլ չի մտածել ոչ ոքի ու ոչնչի մասին՝ միայն իր և իր շահերի. և դա է պատճառը, որ բռնցքամարտը հասել է լճացման:
Պարզ է, թե ինչու է Արթուր Գևորգյանը հայտնվել ցայտնոտի մեջ. Չէ, որ ֆինանսական աղբյուրները օբյեկտիվորեն օր օրի պակասում են և նրա գրպանները շուտով կդատարկվեն: Ինչու ֆինանսավորել վերջին հաշվով, երբ այդ գումարները մեղմ ասած փոշիացվում են:

Կարծում եմ՝ գիտակից և խելացի մարդը շատ վաղուց կթողներ այս պաշտոնը և այլևս երբեք չէր հիշեցնի իր ոչ ցանկալի գոյությունը: Իսկ ահա նրա կատարած գրառումները, այն էլ անբովանդակ, նրան դարձրել են անլուրջ և ոչ կոմպետենտ:
Կարծում եմ հասունացել է կուլմինացիոն պահը և շուտով Գևորգյանն այլևս քիթը չի մտցնի բռնցքամարտի գործերի մեջ:

Please enter a valid URL