Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը: Բարսեղ Բեգլարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրված. վերջինն առաջարկում է 10 մլն վճարել և կալանքը հանել:
Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։