ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարը՝ սար.
Նախօրեին Ամուլսարի խնդրով վարչապետի գլխավորությամբ ԷԼԱՐԴ-ի մասնագետների հետ մի քանի ժամ տևած skype-կոնֆերանսը կարող է էական նշանակություն ունենալ Ամուլսարի ճակատագրի վրա։
Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի, հօգուտ ներքին համերաշխության և մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման։
«Լիդիան»-ի գործով պետք է պատրաստվել տևական ու տքնաջան աշխատանքի՝ սպասվող հաջորդ մարտահրավերները հաղթահարելու համար։
Պատասխանատվության պետք է կանչվեն բարձրաստիճան այն պատասխանատու պաշտոնյաները, ովքեր վերջին մեկուկես տարում այս խնդրով զբաղված են եղել խաբեությամբ և կեղծ ու աղճատված տեղեկությունների հիման վրա որոշումներ կայացնելով»: