Search
Close this search box.

«Հրապարակ». Վանեցյանն ավելի շատ Ֆուտբոլի ֆեդերացիայով է զբաղված, քան ազգային անվտանգության հարցերով

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները եթերում երևալու, լուսանկարվելու հարցում ռեկորդներ խփեցին։ Թվում էր՝ գոնե ԱԱԾ ղեկավարը պետք է ձեռնպահ մնա սելֆիներից, շոուներից, օրումեջ էկրանին երևալուց, քանի որ այս պաշտոնը հրապարակայնություն չի ենթադրում։

Բայց Արթուր Վանեցյանը ոչ միայն որպես ԱԱԾ ղեկավար է հրապարակայնություն սիրում (օրերս նա անձամբ էր ներկայացնում Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը), այլև որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է անընդհատ ասպարեզում։ Անգամ տպավորություն կա, որ Վանեցյանն ավելի շատ Ֆուտբոլի ֆեդերացիայով է զբաղված, քան մեր ազգային անվտանգության հարցերով։

Երեկ նա «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» հանդիպմանն էր՝ թիմի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL