ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը քիչ առաջ հետաձգվեց. այն կշարունակվի վաղը՝ օգոստոսի 30-ին ժամը 13:00-ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Բավականին ծավալուն քննություն է ընթանում, կողմերն իրենց փաստարակներն են ներկայացնում»,–ասաց փաստաբանը։
Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանը մասնակցել է դատական նիստին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ