«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և «Յանդեքս Տաքսի» ընկերությունը МАКС-2019–ի շրջանակներում օդային տաքսիների ցանց ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Յանդեքսի» աշխատակիցները պարզաբանել են, որ ընկերությունն առաջինն է Ռուսաստանում ուղղաթիռների կանոնավոր չվերթեր կազմակերպելու գործում։ Ողղաթիռ հնարավոր կլինի պատվիրել սմարթֆոնի միջոցով։
Թռիչքի արժեքի մասին «Յանդեքսը» դեռ լռում է, բայց խոստանում է մոտեցնել բիզնես դասի մեքենայով ուղևորության գնին։
Լրատվամիջոցները «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի ներկայացուցչից ճշտել են, որ ամենայն հավանականությամբ աերոտաքսու համար օգտագործվելու են VRT500 մոդելի ուղղաթիռներ, որի նախանմուշը ցուցադրել են Միջազգային ավիացիոն–տիեզերական սալոնում։ Հայտնի է նաև, որ հաջորդ տարի արվարձաններում և Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի տարածքում կսկսվեն փորձնական թռիչքներ։
Եթե անվտանգության ու շահութաբերության արդյունքները լինեն դրական, ընկերությունները կպլանավորեն թռիչքներ քաղաքային սահմաններից մինչև օդանավակայանների տարածքներ։