Search
Close this search box.

Ահազանգ. Արմավիրում հասուն տղամարդիկ պղծում են 12-16 տարեկան աղջիկների

Փաստաբան Ծովինար Կարապետյանը ֆեսյբուքյան իր էջում կատարել է աղմկահարույց գրառում:

«Արմավիր քաղաքից եմ վերադառնում, անչափ հուզված, բարկացած…: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ինձ է մոտենում մի տղամարդ, ով նախկինում վստահորդս է եղել ու պատմում սարսափելի մի բան. քաղաքի և հարակից բնակավայրերի 20_40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12_16 տարեկան աղջիկների հետ, խաբեության միջոցով հանդիպման կանչում, նկարվում նրանց հետ…պղծում, հետապնդում… զոհերի ընտանիքները սեփական դաստիարակչական միջոցներն են գործի դնում…:

Երևույթը շարունակում է անպատժելիության պայմաններում տարածում գտնել… Իմ այն հարցին, թե ինչու՞ չեն դիմում ոստիկանություն, պատասխանում է, որ «ո՞նց գործ տանք, բացի դա ոստիկանների աչքի առաջ է կատարվում ամեն բան…»։

Այժմ հարց. Ո՞վ է պատասխանատուն, ի՞նչու համապատասխան մարմինները չեն աշխատում, ընդհուպ` եկեղեցին…, ինչու՞ մեր հասարակությունը այսչափ այլասերվեց…»,-գրել է Կարապետյանը

Please enter a valid URL