ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանից։
Վերջինս հայտնեց, որ բողոքը ներկայացրել է այսօր, եւ դեռեւս տեղեկություն չունի՝ մակագրվել է այն որեւէ դատավորի թե դեռ ոչ։
Փաստաբանի կարծիքով՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը իրավաչափ նպատակ չի հետապնդում: Նա այս մասին հայտարարել է երեկ՝ ԱԱԾ բակում հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ. «Օրենսդրությամբ նախատեսվում է անձին ձերբակալել՝ կանխելու համար հանցագործությունը կամ դրանից անմիջապես հետո հնարավոր փախուստը։ Մինչդեռ նրան վերագրվող ենթադրյալ չարաշահումները կատարվել են 2010, 2015-2016 թվականներին, այսինքն՝ ձերբակալությամբ դրանք կանխելու նպատակ չէր կարող դրվել: Փախուստի կանխումը եւս չէր կարող դրվել ձերբակալության հիմքում, քանի որ նա ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին առաջին իսկ կանչի դեպքում»,-նշել էր Սարգսյանը:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: