Օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հ. Փարսադանյանը իր վարած BMW մակնիշի 88 XX 989 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Անհաղթի փողոցում՝ Դրոյի 3 շենքի դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին, որպեսզի վրաերթի ենթարկվածներին, ովքեր, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տատ ու թոռ են, տեղափոխվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: