Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզի «Գեոպրոմայնինգ Գոլդ» Սոթքի ոսկու հանքավայրում. կա զոհ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 07։50-ի սահմաններում Վադենիս քաղաքի բնակիչ՝ Սերյոժա Թադևոսյանը իր արած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության Սոթքի ոսկու հանքավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանը ընկել է ավտոբուսից և հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ, ով տեղում մահացել է։

Փրկարարները, ոստիկանները, հանքի աշխատակիցները դարձի են բերել ավտոբուսը և դին դուրս բերել և քննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է Վարդենիսի դիահերձարան։

Please enter a valid URL