Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Գուլիի հետ հանդիպմանը ծեծի են ենթարկել օրենքով գող Գուրամ Չիխլաձեին, ով հայտնի է Կվեժովիչ անունով, հայտնում է Պրայմ Կրայմը:
Հանդիպումը կայացել է Ռուսաստանի գլխավոր օրենքով գող Շաքրո Մոլոդոյի միջնորդությամբ, ով ադրբեջանցուն խնդրել է մեղմ լինել Չիխլաձեի հետ:
Սակայն հանդիպման ժամանակ Կվեժովիչն անսպասելի կերպով սկսել է վիրավորել է մի շարք այլ քրեական հեղինակությունների: Դրանից հետո հենց Գուլիի ներկայությամբ օրենքով գողին ծեծի են ենթարկել: Դա արել էր ոմն Արմանը: Վերջինս ղազախ է և հավակնում է օրենքով գողի կոչմանը:
Ավելի ուշ Արմանն ասել է, թե չի իմացել ում վրա է ձեռք բարձրացնում, իսկ Գուլին հայտարարել է, որ թույլ չի տա նեղացնել իր թիմակցին, եթե անհրաժեշտություն լինի, ինքը կպատժի նրան: