Իտալիայում ոստիկանները որոնում են Լեհաստանի 32-ամյա քաղաքացուն, որն օգոստոսի 25-ին միմյանց կապված սավանների միջոցով փախել է Նեապոլի բանտից։ «Շատ վտանգավոր հանցագործի» մասին լուրը տարածել է տեղի ոստիկանությունը։
Նա պատիժ է կրել 2018-ին կնոջ պատճառով ուկրաինացու սպանության համար։ Սպանվածը փորձել է պաշտպանել իր ծանոթի պատիվը, որին հարբած լեհն անհանգստացրել է։
Տեղական ԶԼՄ-ների պնդմամբ՝ բանտի 100-ամյա պատմության մեջ հանցագործն առաջինն է, ով փախել է այնտեղից։