Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան — Իտալիա և Հայաստան — Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստան – Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան — Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։
Տոմսերի արժեքը՝ ըստ խաղերի.
Հայաստան — Իտալիա՝
Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -12000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ — 10000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված — 6000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ -3000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունաներ — 1000 դրամ
Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա
Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված — 9000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ — 7000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված — 5000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ — 3000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունաներ — 1000 դրամ