Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Երևանի թվի 66 մանկապարտեզը փոխվում ու հեքիաթային է դառնում օր-օրի

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 66 մանկապարտեզը՝ հետաքրքիր լուծումներով փոխվում է օր-օրի: Մի քանի ամիս է, ինչ մանկապարտեզն ունի նոր տնօրեն, սակայն կատարված աշխատանքը, ինչպես վստահեցնում են ծնողները՝ հսկայական է ու աննկարագրելի: Բարեկարգվում ու երեխաների համար էլ ավելի հեքիաթային է դառնում մանկապարտեզի բակը: «Ամեն օր երբ երեխային տանում եմ մանկապարտեզ՝ մի նորություն տեսնում եմ, աշխատանք է կատարվում, հոգատար վերաբերմունք ու ստեղծագործական միտք կա, մանկապարտեզը փոխվում է մեր աչքի առաջ, ավելի գրավիչ ու կանչող է դառնում, երեխաները նույնպես դա նկատում են ու ավելի մեծ սիրով այցելում մանկապարտեզ»,-ArmLife.am-ի հետ զրույցում նշեց ծնողներից մեկը՝ երեխաների ծնողների անունից շնորհակալություն հայտնելով նոր, բայց արդեն երեխաների կողմից սիրված տնօրեն Ա. Մկրտչյանին:

Իսկ ներկայացված լուսանկարներում երևում է կատարված աշխատանքը. մանկապարտեզը մի քանի ամսի առաջ և այսօր:


ArmLife.am

Please enter a valid URL