Search
Close this search box.

Զենք մատակարարող ռուսական ORSIS ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին

Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ զենքի մատակարարման վերաբերյալ մրցույթի չեղարկումից հետո՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով, որին մասնակցում է ռուսական ընկերությունը:
«Սույն թվականի մայիսին ՀՀ ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Միայն ռուսական ORSIS ընկերությունը կարող էր բավարարել որակավորման պահանջները»,- այս մասին գրում է РИА Новости-ն։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ մրցույթը չեղարկվել է առանց բացատրության: «Ռուսական ORSIS ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ։ Դեպքի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդին:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաստատել է քրեական գործի մասին տեղեկությունը»,- նշում է լրատվամիջոցը:

Գործի մանրամասները

ORSIS ընկերությունը հանդիսանում է «Промтехнологии» խմբի մի մասը, և արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ին զենք, զինամթերք և օպտիկա է մատակարարում:

«Նախարարությունը հայտարարել է, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում մենք տվեցինք բոլոր այն տեղեկությունները, որոնք ՊՆ-ն պաշտոնապես պահանջել էր մեր կապալառուներից: Արդյունքում, մեզ ասեցին, որ մենք չենք տրամադրել որոշ ընդունման ակտեր»,- ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ն նաև պահանջել է վճարել մի քանի հարյուր հազար դոլարի բանկային երաշխիք, չնայած օրենքով դա հնարավոր կլիներ այն դեպքում, եթե ընկերությունը շահեր մրցույթում և հրաժարվեր ստորագրել պայմանագիրը:

«Մենք դիմեցինք բողոքարկման հանձնաժողով։ Խնդրեցինք փաստաթղթեր, որոնք այլևս ուղղակիորեն կապված չեն տենդերի հետ, և վերջին պահին հայտարարեցին, որ բացակայում է մի քանի փաստաթուղթ, որը մենք իրականում չենք ներկայացրել: Ավելին, բողոքարկման հանձնաժողովի արձանագրության մեջ դրվեց «հույժ գաղտնի» կնիքը, թեև մրցույթն ինքնին փակ է, բայց ոչ դասակարգված»,- ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումների հիման վրա: Խոսքը մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի մասին էր:

Please enter a valid URL