Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում, գրեթե, տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։ Պայմանավորված այս գործոններով, հանրապետության, գրեթե, ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որն առաջիկա օրերին չի մեղմվելու։ Ուստի, կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ»։

Please enter a valid URL