Search
Close this search box.

«Ժամանակ». ՄԻԵԴ դիմումը՝ խախտումներով. ՍԴ դիմումները կազմվել են ուրի՞շ գրասենյակում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմումները ուղարկվել են ընթացակարգային խախտումներով։ Մասնավորապես՝ ՍԴ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ օրերին արձակուրդում էին և տեղյակ չեն եղել, որ նման դիմումներ են ուղարկվել միջազգային կառույցներ։

Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ գոյություն չունի անգամ այդ դիմումների հայերեն տարբերակը, ինչից ելնելով լուրջ կասկածներ կան, որ դիմումները կազմվել են նախապես՝ ուրիշ գրասենյակում անգլերեն տարբերակով հենց այդ կառույցների համար։

«Ժամանակ»-ը ՍԴ-ից խնդրել էր տրամադրել դիմումների հայերեն տարբերակը, սակայն ողջ օրվա ընթացքում մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ ՍԴ-ից նշեցին, որ իրենք այս պահին մամուլի խոսնակ չունեն, իսկ այն անձը, ով ներկայումս այդ գործառույթն է կատարում, տեղում չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL