Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում․ կան բերման ենթարկվածներ

Օգոստոսի 12-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կռիվ է: Ավելի ուշ ահազանգ պետք է ստացվեր նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Զովունի գյուղի երկու բնակիչ` մեկը 30, մյուսը 26 տարեկան:
Նրանք հիվանդանոցում հայտնել էին, որ նշված վնասվածքները ստացել են Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկվելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողներին վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ են պատճառել Բաղրամյան պողոտայում գործող գիշերային ակումբի երեք աշատակիցներ` մեկը` 28, մյուս երկուսը 40-ից 50 տարեկան:
Հաղորդումից րոպեներ անց երեք կասկածվողներն էլ ակումբից բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն, սակայն տուժողները տարօրինակ կերպով հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Please enter a valid URL