Search
Close this search box.

Այս օրերին վայելեցինք միասին լինելու գորագույն հաճույքը․Փաշինյան

«Մենք այս օրերին վայելեցինք իրար հետ լինելու, միասին լինելու գերագույն հաճույքը»,-այսօր համահայկական 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ փակման արարողությունը խորհրդանշում է, որ աշխարհի յուրաքնչյուր հայի համար կա մեկ մայրաքաղաք, որը Երևանն է։

«Ուզում եմ շնորհավորել մեր այն հայրենակիցներին, ովքեր համահայկական այս խաղերի ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ, ծանոթներ, բարեկամներ և հույս ունեմ, որ ձեռք բերված կապերը կպահպանվեն ու կշարունակվեն, Արցախում և Հայաստանում իրար գտնելով այլևս երբեք իրար չեք կորցնի»,-շեշտել է Փաշինյանն ու ավելացրել, որ համահայկական խաղերը մեծ տեղ են զբաղեցնում Արցախ-Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգում։

Please enter a valid URL