Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հարությունյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 34 PD 365 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72.3-րդ կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին Սևանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա: