Search
Close this search box.

Քաղաքացին վիճաբանությունը դադարեցնելու նպատակով պատուհանից օդ է կրակել

Օգոստոսի 16-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի 35 շենքի մոտ կռիվ է և կրակոցի ձայն է լսվել:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22.30-ին նշված շենքի բակում 59-ամյա մի տղամարդու և այլ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, 34-ամյա մի քաղաքացի կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը իր բնակարանի պատուհանից, իրեն պատկանող «Զորակ» տիպի գազային ատրճանակով կրակել է օդ:

Նա բերման է ենթարկվել, ներկայացրել ատրճանակը: Նշանակվել է փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Please enter a valid URL