«Կռոս» թայֆունից ձևավորված ցիկլոնը այս շաբաթ կմոտենա ՌԴ Սախալին կղզու հարավային հատվածին, հայտնում է Ռոսհիդրոմետը:
«Կռոս» թայֆունը ձևավորվել էր Խաղաղ օվկիանոսի տարածքում, ապա շարժվել էր դեպի Ճապոնական ծովի կենտրոնական հատված, հետո շարժվել դեպի հյուսիս-արևելք՝ աստիճանաբար կորցնելով իր ուժը:
Ռոսհիդրոմետի տվյալներով՝ առաջացել էր անտիցիկլոն Սախալին կղզու հյուսիսից դեպի Օխոտսկի ծով՝ վերածվելով անձրևների և ուժգին քամիների: