ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բնավ էլ պատվաբեր չէ աղտոտված մայրաքաղաք ունենալը՝ առավել ևս, հեղափոխությունից հետո։ Հիմա հո բոլորս չենք տառապելու «հալածյալ» և Թիֆլիսներում մամուլի ասուլիս հրավիրող ու չեղարկող Սանիթեքի գործելաոճից…
Հայտնի է, որ ձվերը միայն վատ պարողին չէ, որ խանգարում են։ Դրանում համոզվելու կարիք էլ չկա։ Եվ ընդհանրապես մեր ամեն ինչն է ուրիշ. թե էդ հայտնի սիմուլյանտներին ոնց են վստահել և մրցույթում հաղթող ճանաչել հարցի մի կողմն է, բայց որ շուրջ տաս ամիս այդ ստահակները մայրաքաղաքը վերածել են աղբավայրի և իրենց անգործությամբ ստեղծել հակահիգենիկ միջավայր, այլևս փաստ է…
Սանիթեքն իրական պատուհաս է դարձել մայրաքաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների համար… և ամենասարսափելին այն է, որ աղբահանության հարցը մնում է առկախված և եթե Երևանի քաղաքապետարանը մեկ այլ օպերատոր կամ օպերատորներ չներգրավվի աղբահանության գործընթացում, ապա Երևանն իրապես կվերածվի «աղբավայրի»։
Հ.Գ. Քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման տաս ամիսների ընթացքում համոզվեցի, որ չնայած նրա անշահախնդիր ջանքերին, ոչ միայն Սանիթեքը, այլև քաղաքապետարանի աշխատակազմի մեծաթիվ պաշտոնյաներ բառիս բուն իմաստով չեն աշխատում և փորձում են իրենց ոչ իրավաչափ վարքագծով ինքնահաստատվել և վնասել գործող քաղաքապետին։
Հ.Գ. Անվիճելի է, որ Սանիթեքի տեղն այլևս աղբամանն է և վերջ… Իսկ քաղաքապետարանի այն աշխատակիցները, ովքեր իրապես ուզում են օգնել քաղաքապետին և երևանցիներին, ապա նրանց խորհուրդ կտայի չծանրաբեռնել և չբարդացնել մարդկանց կյանքը, այլ օրինակ վերցնել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանից և աշխատել…