Ս.թ.օգոստոսի 15-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 23:30-ին, իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2017թ.ծնված Հ. Ա-ն՝ դեղորայքային թունավորումով: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ նախարարությունը:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Հ. Ա-ն թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին ժամը 22:00-ի սահմաններում, իրենց տանը մոր՝ 1994թ.ծնված Լ. Ա-ի կողմից «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ խմեցնելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: