Վրաստանում ՀՀ քաղաքացիներ են վթարի ենթարկվել, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներն իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։
Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց», — հայտնում են դեսպանատնից։