Search
Close this search box.

Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու ընկել փոսը. կա 5 վիրավոր

Ս.թ .օգոստոսի 14-ին ժամը 13:50-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ,1980թ. ծնված Ն. Ս-ն վարելով նույն շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Մ. Դ-ին պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին կորցրել է ղեկի կառավարումը դուրս եկել երթևեկելի մասից դեպի ձախ և ընկել ճամփեզրում առկա փոսը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, նույն շրջանի բնակիչներ՝ 1958թ. ծնված Լ. Ս-ն, 1988թ. ծնված Լ. Ս-ն, 2007թ. ծնված Ա. Ս-ն և 2009թ. ծնված Լ. Ս-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն», տեղեկացնում է Արցախի ԱԻ նախարարոթյունը:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:

Please enter a valid URL