Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին և պատասխանելով մասնավորապես մամուլի դիտարկումներին, թե իր առջև խնդիր է դրված այն վավերացնել, նախ իր անհամաձայնությունը հայտնեց, թե պատգամավորների մեծ մասը դրան դեմ են. «Սոցհարցո՞ւմ է անցկացվել»:
Բադասյանը նշեց, որ քննարկումը շարունակվում է, իր վրա որևէ պատասխանատվություն չկա՝ այն ամեն կերպ վավերացնելու. «Իմ նշանակումը գիտեք, թե երբ է եղել: Իսկ Ստամբուլյան կոնվենցիան դեռևս հունվարից կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառում է, որը համընկել է իմ նշանակման հետ»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ինքը հրաժարական տալու է, եթե կոնվենցիան չվավերացվի, նախարարը տարակուսեց. «Ինչո՞ւ պետք է հրաժարական տամ»: