ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղամ Մանուկյան ջան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը, որտեղ ես ասել եմ, թե ՀՅԴ-ն է կազմակերպել այցը Լիբանան, կամ հրապարակավ ներողություն խնդրել:
Զանգ.
Հարց`
— Վարչապետն այսօր ասաց…. …. և մամուլում շրջանառվել է, որ ձեր այցը կազմակերպել է «Սանիթեք» ընկերությունը:
Պատասխան`
— Ոչ թե մամուլում, այլ ձեր կողմից է նման բան շրջանառվել, այն կազմակերպվել է տեղի հայության կողմից, որի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՀՅԴ տեղի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում հետագայում նաև կազմակերպվել է հանդիպում Հայաստանում ՀՅԴ Լիբանանի ներկայացուցիչներ և վարչապետի հետ:
Այդ տրամաբանությամբ այդ հանդիպումը նույնպես «Սանիթեքն» է կազմակերպե՞լ:
Պատասխան`
— Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի ասածը:
Պատասխան`
— Դիմեք վարչապետի խոսնակին:
Հ.Գ. Բավական է նման բաներ անեք, իմ հետ նման բաները չի անցնում, ձեր Լիբանանի գործընկերներին էլ վատ դրության մեջ եք դնում, ում հետ լավ, հարգալից հարաբերություններ ունեմ: Հա, իսկ փրկօղակ լինի, դուք օգտվեք, ձեզ է դա այսօր պետք»: