Search
Close this search box.

‹‹Սանիթեք››-ը Հայաստանից ստացած գումարները փոխանցում է Սերժ Սարգսյանի եղբո՞րը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքապետ Հայկ Մարությանը հետ զրույցում, ծանոթանալով աղբահանության հետ կապված խնդիրներին, հնարավոր է համարել, որ ‹‹Սանիթեք››-ը Հայաստանից գումարներ դուրս հանելու պրոցես է սկսել:

‹‹Կարո՞ղ է որոշ մարդիկ, որ հետախուզման մեջ են Լիբանանում, գումարի կարիք ունեն, մանավանդ, որ որոշ հաշիվներ կալանքի տակ են դրված, իրենք կազինոյի, Բադեն-Բադենի գումարի կարիք ունեն››,-ասել է Փաշինյանն ու հավելել, որ ինքն ուղղակի բարձրաձայն մտածում էր:
Նա նաև ընդգծել է, որ ‹‹Սանիթեք››-ի, դրա կապերի, մատակարարների հետ կապված որոշակի տեղեկատվություններ կան, բայց քանի որ դրանք դեռ ճշտված չեն, դրանց մասին չի խոսի:

‹‹Եթե մտածենք Լիբանան, Լիբանանի հետ ով ինչ կապ ունի, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրը կապ ունի և չասենք ում մասին է խոսքը, չնայած հասկացանք, թե ում մասին է խոսքը: Պետք է հաշվի առնել նաև այս նյուանսը››,-ասել է վարչապետը։ Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Լիբանանում է գտնվել է ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, ում նկատմամբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով հայտարարվել է հետախուզում։

Նա նաև տարօրինակ է համարել վերջին շրջանում հաճախակի տեղի ունեցող քաղաքական ակցիաներն ու ընդգծել, որ ոչ ոք չպետք է մտածի, որ էժան շանտաժներով կարող է ինչ-որ բան անել:

Please enter a valid URL