Search
Close this search box.

«Հրապարակ». Բանակցում են Բարաք Օբամային Երևան հրավիրելու եւ ԻՏ ֆորումում վճարովի ելույթ կազմակերպելու շուրջ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես, որին հավիրված են լինելու այս ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ:

Այս պահին կազմակերպիչները բանակցություններ են վարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, ում մեկօրյա այցի և 30 րոպեանոց ելույթի համար պատրաստվում են վճարել մի քանի հարյուր հազար դոլար:

Սովորաբար Օբաման մեկ ելույթի համար գանձում է 400-800 հազար դոլար: Թե որքան կպահանջի այս անգամ, կերևա բանակցությունների արդյունքում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL