Search
Close this search box.

Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմ ինժեներական աշխատանքներ են ընթանում. ՊՆ փոխնախարար

Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների արդյունքում հայկական կողմը նշանակալի ձեռքբերումներ ունի, լրագրողների հետզրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«ՊՆ իրականացվող քաղաքականությունը հետևյալն է՝ չթողնել հակառակորդին ունենալ դիրքային առավելություն: Իրականացվող ինժեներական ինտենսիվ աշխատանքների շնորհիվ ՀՀ բոլոր սահմանամերձ շրջաններում մենք ձեռքբերումներ ունենք»,- նշեց Բալայանը:

Please enter a valid URL