Search
Close this search box.

Բրազիլիայում 5 մարդ է զոհվել գիշերային ակումբի վրա հարձակման հետեւանքով

Բրազիլական Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում գիշերային ակումբի վրա հարձակման հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս չորսը տուժել են, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Globo  հեռուստաալիքին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել շրջկենտրոնից 60 կմ հեռավորության վրա տեղակայված շենքում։ Հենց այդտեղ էր տեղական ժամանակով գիշերը ժամը է 01:00-ին ներխուժել հանցագործների խումբը, որը պահանջել էր անջատել երաժշտությունը։ Այնուհետեւ հանցագործները սպանել են մի կին ու սկսել կրակել այլ ներկաների ուղղությամբ։

Ոստիկանությանն արդեն հաջողվել է պարզել, որ հրաձիգներն օգտագործել են տարբեր տրամաչափի զենք։ Ընդ որում՝ հանցագործության հնարավոր պատճառներից դիտարկվում է թմրավաճառների հավաքը, սակայն կան այլ վարկածներ եւս։

Հայտնի է, որ համայնքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, միշտ համարվել է շատ խաղաղ․ նախկինում դրանում նմանօրինակ ոչինչ տեղի չի ունեցել։

Please enter a valid URL