Օգոստոսի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Թումանյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 24-ամյա մի քաղաքացու, որը 2014թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ Նախոդկա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի կոնտրաբանդա և թմրանյութի ապօրինի շրջանառություն հոդվածների հատկանիշներով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազությանը:
Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: