Ղրղզստանում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որն անվանել է «վարչապետական սելֆի։
Լուսանկարում Նիկոլ Փաշինյանն է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի հետ։ Ի դեպ, ուշագրավ է, որ լուսանկարում է նաեւ Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով ժամանել էր Չոլպոն-Ատա՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հայաստանի վարչապետը հանդիպել է նաեւ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։
Նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն ավարտվել է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը կվերադառնան Երեւան։