Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 պարան, գործարանային արտադրության 2 և ինքնաշեն 1 տրցակ խաղաքարտեր, հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Օգոստոսի 8-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շրջայցի ժամանակ բնակելի գոտում՝ նոր փխրեցված հողի տակից, հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ՝ 4 բջջային հեռախոսով և 4 զառով։ Նույն օրը ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրականացնելով չնախատեսված խուզարկություններ, խցերի թաքստոցներից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս։ Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/08/09/1132174/