Այսօր, ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած քաղաքացու` Արթուր Սարգսյանի (Հաց բերող) ծննդյան օրն է: Նա կդառնար 49 տարեկան:
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու համար: 2016թ. նա` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել վերջիններին: Այդ օրվանից նա ստացավ «Հաց բերող» անունը: Արթուր Սարգսյանը կալանավորվեց, ամիսներ անց ազատ արձակվեց, այնուհետև՝ քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման ենթարկվեց ու դարձյալ կալանավորվեց: 2016թ. փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել Արթուր Սարգսյանն, ինչն, ի դեպ, ճակատագրագրական եղավ նրա համար:
Շաբաթներ անց, առողջական խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանն, ի վերջո, ազատ արձակվեց, սակայն մահացավ 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։