Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) և Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացրել են Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները 2019 թ-ի հուլիսի 1-ից -31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ (https://mediamax.am/am/news/society/34449/… )…
Ի զարմանս ինձ՝ պարզեցի, որ այդ ժամանակահատվածում Շիրակի պետական համալսարանի վերաբերյալ լրատվական կայքերում որևէ դրական կամ բացասական հրապարակում չի եղել, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը…
Նախ, շատ զարմանալի է, որ Շիրակի պետհամալսարանը հրապարակման մեջ նշվում է որպես “Գյումրու ՊՄԻ”… ԿԳՄՍՆ-ին և Մեդիամաքս գործակալությանը հիշեցնեմ, որ 2016 թ-ից իրենց նշած “Գյումրու ՊՄԻ”-ին դարձել է ՇՊՀ և եթե լրատվական գործակալությունում դա չգիտեին, ապա նախարարության կողմից այն չուղղելը մի փոքր տարօրինակ է…
Ինչպես նշեցի, պարզվում է ՇՊՀ-ի վերաբերյալ ամբողջ հուլիս ամսին որևէ տեղեկատվություն իբր չի հրապարակվել կայքերում…
Իսկ հիմա փաստերով…Նշված ժամանակահատվածում ես իմ facebook-յան էջում ՇՊՀ-ին վերաբերող 3 գրառում եմ կատարել՝ հուլիսի 7-ին (տարածվել է 5 կայքերի կողմից), հուլիսի 25-ին (տարածվել է 4 կայքերի կողմից), հուլիսի 30-ին (տարածվել է 6 կայքերի կողմից), իսկ հուլիսի 28-ին ՇՊՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցազրույց եմ տվել կայքերից մեկին…Բացի իմ գրառումներից և հարցազրույցից ՇՊՀ-ի վերաբերյալ տեղեկություն է տարածել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը՝ կապված ՇՊՀ-ում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը ՀՔԾ տեղափոխելու (հուլիսի 29-ին), ինչպես նաև նույն գերատեսչության պարզաբանումը՝ ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ (հուլիսի 26-ին)…
Հիմա հարց, իսկ ինչու՞ MaxMonitor համակարգը չի հայտնաբերել ՇՊՀ-ին վերաբերող որևէ տեղեկատվություն…Ստացվում է՝կամ միտումնավոր են կեղծվել տվյալները,կամ ինչ-որ սխալ է թույլ տրվել հաշվարկի ժամանակ, կամ էլ ընդհանրապես տեղյակ չեն, որ ԳՊՄԻ-ն 2016 թ-ից դարձել ՇՊՀ…
Գագիկ Համբարյան