Օրենքով գող Ալեքսեյ Պետրովը, ով կոնկրետ շրջանակներում ավելի հայտնի է Պետրիկ կամ Լենյա Խիտրիհ անունով, իրականում ողջ է: Այս մասին հայտնում է Ռոսբալթը՝ հավելելով, որ հեղինակությունը գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս և դեռ չի պլանավորում վերադառնալ:
Ավելի վաղ հայտնվել էր, որ քրեական հեղինակությանը գլխատել են Ուկրաինայում: Նույնիսկ տեսանյութ էր տարածվել:
Պարզվում է, որ Ուկրաինայում սպանված հեղինակության անուն-ազգանունը ևս Ալեքսեյ Պետրով է, նա հայտնի է միայն տեղական շուկայում:
Պարբերականը գրում է, որ Պետրիկի հեռանալը կապ ունի մեկ այլ հայտնի օրենքով գող Օլեգ Շիշկանովի ձերբակալության հետ: Նրանք մտերիմ ընկերներ են: