Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ նույն մարզի գյուղերից մեկում բնակվող մի կնոջից մի քանի անգամ գումար է շորթել, սպառնալով, չստանալու դեպքում՝ կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ տարածել ողջ գյուղով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտնում են ոստիկանության լրատվության ծառայությունից։
Օգոստոսի 5-ի առավոտյան Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի կին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ամիսներ առաջ համացանցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, որին պարտքով փող ու ոսկյա զարդ է տվել։
Կինը նրան կրկին փող ու ոսկի է տվել՝ ընդհանուր 310․000 դրամի։ Օգոստոսի 4-ին երիտասարդը դարձյալ փող ու ոսկի է ուզել ու վախեցրել, որ չստանալու դեպքում կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ կատարածի ողջ գյուղով։
Պարզվեց, որ նա կնոջը ներկայացել է այլ անվամբ, իսկ ոսկին եւ փողը վերցրել է ոչ թե անձամբ, այլ տաքսու վարորդի միջոցով։
Ոստիկանները երկուսին էլ հայտնաբերել են ու բերման ենթարկելոստիկանության Մասիսի բաժին։
Կնոջից փող ու ոսկի շորթած երիտասարդը տվել է խստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։