Search
Close this search box.

Ինչո՞ւ է «Պոբեդան» դադարեցնում դեպի Հայաստան չվերթները

«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Գյումրի չվերթները, հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով ավիաընկերությունում իր աղբյուրին: Ըստ աղբյուրի՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորումն է:

«Վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է անում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով շտկել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, ու թերլիցքավորման պրակտիկան շարունակում է: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչև ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին դժվարին դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է աղբյուրը:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկատվությունը:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: «Պոբեդան» Գյումրի չվերթները սկսել էր 2016 թվականին դեկտեմբերին:

Please enter a valid URL