ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասին շատ եմ գրել, սակայն թեմաները չեն սպառվում: Այդ նախարարությունը մեր երկրի թերևս ամենախայտառակ հիմնարկն է, որի աշխատակիցները` նախարարությունը խայտառակելու համար անում են ամեն ինչ:
Դրանցից մեկը քաղաքացու կողմից տրված հարցը «դեբիլական է» որակում, մյուսը հայտարարում է, որ ՀՀ- ում գործում է 243-րդ օրենքը, ընդունարանի աշխատակիցը հայտարարում է անուն և ազգանուն չունենալու մասին: Նախարարությունում կա աշխատակցուհի, ով անեծքների արվեստին ցանկացած կախարդից ավելի լավ է տիրապետում, իսկ օրենքներին և տարրական մասնագիտական կարողություններին չտիրապետողների ցուցակը շատ երկար է:
Ես, իհարկե, կարող եմ անուն առ անուն բոլորին հիշատակել, սակայն դա կանեմ այլ ձևաչափով: Իսկ այժմ կցանկանայի հիշեցնել, որ սույն նախարարություն են այցելում հիմնականում սոցիալապես խոցելի խավի ներկակայացուցիչները, որոնց հանդեպ նման վերաբերմունքն ամոթալի և դատապարտելի է:
Գրառումը Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից: