Օգոստոսի 3-ին Ազովի ծովի ափին գտնվող Կիրիլովկայի Pelican առողջարանային համալիրի լողափի մոտ Դնեպրից մի խումբ անձանց ու մի խումբ հայերի միջև բախում է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով և դանակահարությամբ։ Արդյունքում վնասվածքներով երեք տղամարդ հոսպիտալացվել է, որից երկուսը դանակի հարված է ստացել:
Նրանցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը, դանակի հարված է ստացել կրծքավանդակի շրջանում և հիվանդանոցում մահացել, հաղորդվել է Զապորժժյա շրջանի ոստիկանության հաղորդակցության բաժինը:
Բախման մասնակիցները ձերբակալվել են, իսկ մի մասը փախուստի դիմել՝ թաքնվելով «Белуга» առողջարանային համալիրի տարածքում։
Վկաների մի մասը հայտնում են, որ սպանված 37-ամյա Վահե Մարտիրոսյանը չի մասնակցել բախմանը, նա պատահական անցորդ է եղել։