«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3700-ով նվազել է։ Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 8200-ով։ Մշտական բնակչության թիվը հիմնականում պակասել է մարզային քաղաքներում և գյուղերում, սակայն բնակչության թիվը ամենաշատը Շիրակի մարզում է պակասել՝ 2200-ով։
Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաև ծնվածների թիվը։
Եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 111, անցած տարվա նույն ժամականահատվածում՝ 16 հազար 261, իսկ 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ 17 հազար 171։
Ավելացել է նաև մահացածների թիվը․ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացածների թիվը աճել է 572-ով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում