Search
Close this search box.

Արթուր Մկրտչյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2–ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին: Այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, երբ Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամի թեկնածու էր առաջադրել դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին։

Վարդազարյանն այժմ ԲԴԽ նախագահն է։

Please enter a valid URL