Երիտասարդ մարդասպանին նկատել են տեղի բարում, երբ նա ռեփ էր կարդում աղջկա սպանության մասին: Այն մասին, որ երգի տեքստը իրական դեպքի մասին է, բնակիչները տեղեկացել են լուրերից:
Լոս Անջելեսում երիտասարդը սպանել է ընկերուհուն և դրա մասին երգել տեղի փաբում, հաղորդում է The Sun-ը:
Տեղի բնակիչ, 64-ամյա Մայքլ Մուրը այցելել է Լոս Անջելեսի բարերից մեկը, որտեղ նկարահանել է տեղի ռեփերների ելույթները:
Երբ խոսափողը փոխանցել են 27-ամյա Ռոբերտ Քամային, նա երգել է այն մասին, թե ինչպես է սպանել ընկերուհուն և թաղել ջրանցքում: Տեքստը շփոթեցրել է ներկաներին, բայց ոչ ոքի մտքով չի անցել, որ դա կարող է իրականություն լինել:
Հաջորդ առավոտյան տեղական լուրերը հաղորդել են 31-ամյա Ամանդա Քասթերի՝ Քամայի սիրուհու առևանգման մասին: Վկաները տեսել են, թե ինչպես է երիտասարդը աղջկան մտցնում ավտոմեքենայի բեռնախցիկը: Դրանից հետո Մուրը տեսանյութը հանձնել է ոստիկանությանը:
Ականատեսը պնդում է, որ մարդասպանը Մուրից հետաքրքրվել է, թե ինչ է անելու նկարահանված տեսահոլովակի հետ: Երբ տղամարդն ասել է, որ այն հրապարակելու է ցանցում, հանցագործն անչափ ուրախ է եղել:
Մինչ այժմ ոստիկանությունը չի բացահայտել գործի մանրամասները: