Օգոստոսի 10-ին Երկիր մոլորակին կմոտենա 2006 QQ23 անունը ստացած աստերոիդը, որը կանցնի մեր մոլորակից 7.5 մլն կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է NASA-ի պաշտոնական կայքը։
Երկնային մարմինը թռչում է ժամում 16.8 հազար կմ արագությամբ։ Շառավիղը կազմում է շուրջ 570 մետր։ Ներկա պահին արեգակնային համակարգում հաշվվում է մոտ 900 սուբյեկտ՝ Երկրին մոտ, որոնց չափսերը գերազանցում են 1 կմ-ը։